Հատված «Երկվորյակների արևը» վեպից

Հատված «Երկվորյակների արևը» վեպից
(վերլուծություն)
Картинки по запросу Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® երկվորյակների արևը վեպիցՄայիսյան հավաքին ընդառաջ, «Հայ ժամանակակից գրողներ» նախագծի շրջանակներում, ժամանակակից գրող Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներից ընտրեցի և կարդացի «Երկվորյակների արևը» վեպից մի հատված։ Վեպի այս հատվածը նրա մասին էր, որ տղան եկել էր համրացած և այդ պատճառով հայրը որոշել էր համրության մատնել իր առավոտները, դրա համար պետք էր գլխատել աքլորին։ Տղան ընկավ աքլորի ետևից և երկար ժամանակ վազելուց հետո բռնեց և կացինով գլխատեց աքլորին։ Ահա և այդ հատվածը․

«Տղան վերջապես բռնել է աքլորին, որ սկզբում թպրտում էր նրա ձեռքերի մեջ, ապա հևասպառ հանդարտվեց և այլևս ոչ մի դիմադրություն ցույց չտվեց` կարծես բնազդով նախազգալով, որ ապարդյուն են իր պտույտներն ու փախուստի փորձերը, երբ մարդն իր համար գլխատում է վճռել անհեթեթ արևի տակ, որ մարդկանց ծուղակն էր իրեն որսալու համար»:

Ես կարծում են, որ կենդանիները շարժվում են բնազդով, նրանք պարզապես գիտակցություն չունեն։ Աքլորը ամեն օր հենց այդ կացնի մոտ էր կուտ ուտում և եթե իմանար, որ այդ կացինը արևի տակ փայլելուց բացի գլխատելու հատկություն ունի կփախչեր դրանից: Բայց ես մտածում եմ, նրանք սխալ արեցին, որ աքլորին կացնահարեցին, որովհետև նա կարող էր մարդկանց գոնե օգուտ տալ։

«Ա՛յ, եթե Աստված նրան բնազդի փոխարեն գիտակցությամբ օժտեր, գուցե կռահեր, որ փայլող մետաղի այդ կտորը, որի առջև ամեն օր կուտ է ուտում, կարող է նաև աքաղաղի գլուխ հատել, այդ ժամանակ գուցե հեռու-հեռու մի տեղ փախչեր, միայն թե մետաղի անխուսափելի սրությունը հեռու լիներ իրենից, չգտներ իրեն»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s